Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանը և նույն գործի շրջանակներում ձերբակալված մյուս անձինք ազատ են արձակվել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ազատ է արձակվել նաև ԱԺ նախկին պատգամավոր Արման Սահակյանը։
Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը և բացակայելու արգելքը։ Մեղադրյալների կողմից վերականգնվել է պետությանը պատճառված վնասի մի մասը:
Այս մասի Iravaban.net-ը տեղեկանում է Հակակոռուպցիոն կոմիտեից։
Հիշեցնենք, որ մի շարք նախկին պաշտոնյաներ երեկ ձերբակալվել էին Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։