2018-ից հետո լրացուցիչ գեներացված 6,6 մլրդ դոլարից 4 միլիարդը վերադարձվել է քաղաքացիներին. Փաշինյան

2018 թվականի հեղափոխությունից հետո և հեղափոխության արդյունքում ՀՀ պետական բյուջեն 4,4 մլրդ դոլարի լրացուցիչ գումար է գեներացրել: Այդ թիվը հասել է արդեն 6,6 մլրդ դոլարի: Այս մասին Կառավարության՝ ապրիլի 9-ին կայացած նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց նաև, ֊ «Կարող ենք արձանագրել, որ այդ 6,6 միլիարդ դոլարից 4 միլիարդը մենք ուղղակի վերադարձրել ենք քաղաքացիներին: Հավաքել ենք և վերադարձրել ենք քաղաքացիներին տարբեր ծրագրերով»։

 Փաշինյանի խոսքով՝ դրանք վերաբերում են լիզինգի, սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու, վարկերի սուբսիդավորման, ռենովացիայի, եկամտային հարկի վերադարձի և այլ ծրագրերի, բայց ոչ թոշակի վճարմանը, քանի որ դա ակնհայտ պարտավորություն է: Այս ծրագրերով է, որ պետությունը քաղաքացիներին է վերադարձրել շուրջ 4 մլրդ դոլար:

Leave a Comment