«Ուժեղ Հայաստան»-ը հաստատել է ընտրացուցակի 36 ներկայացուցչին․ ամբողջական ցուցակը կհրապարակվի հանրահավաքին

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ապրիլի 8-ին կայացած համագումարում հաստատել է ընտրացուցակի առաջին 36 թեկնածուների ցանկը, տեղեկացնում են քաղաքական ուժից:

Համագումարի րակարգում ընդգրկված էին 2026թ. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցության և ընտրացուցակի առաջին 36 թեկնածուների ցանկը հաստատելու մասին հարցերը:

Նշվում է, որ կուսակցության համագումարը միաձայն որոշում է կայացրել մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ դաշինքի ձևաչափով, իսկ մեկ այլ որոշմամբ հաստատել 36 թեկնածուների անունները։

1. Նարեկ Կարապետյան
2. Արամ Վարդևանյան
3. Գոհար Մելոյան
4. Դավիթ Ղազինյան
5. Ռուբեն Մխիթարյան
6. Արեգա Հովսեփյան
7. Մամիկոն Ասլանյան
8. Հայկ Ֆարմանյան
9. Մարիաննա Ղահրամանյան
10. Հայկ Սուքիասյան
11. Աշոտ Ֆարսյան
12. Իրինա Յոլյան
13. Էդգար Ղազարյան
14. Տիգրան Աբրահամյան
15. Լենա Մաթևոսյան
16. Ռոբերտ Կադարյան
17. Գրիշա Թամրազյան
18. Լիլիա Շուշանյան
19. Անդրանիկ Գևորգյան
20. Գառնիկ Դավթյան
21. Լիանա Գասպարյան
22. Արթուր Դանիելյան
23. Վաղինակ Վարդանով
24. Լիանա Մանուկյան
25. Ավետիս Առաքելյան
26. Հարություն Մնացականյան
27. Լիլիթ Ղարաջյան
28. Վրույր Այվազյան
29. Շիրազ Մանուկյան
30. Անուշ Միրզոյան
31. Լևոն Նալբանդյան
32. Արկադի Թամազյան
33. Հասմիկ Ենգոյան
34. Ալեքսանդր Սարգսյան
35. Մհեր Աղամյան
36. Գոհար Օսիպյան

Դաշինքի ընտրական ամբողջ ցուցակը կներկայացվի ապրիլի 11-ին՝ ժամը 17։00-ին, Ազատության հրապարակում հրավիրված միասնության հանրահավաքի ժամանակ։

Փետրվարի 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած «Ուժեղ Հայաստան» կուսակցության պաշտոնական շնորհանդեսի ժամանակ կուսակցությունը հայտարարել էր, որ իր վարչապետի թեկնածուն նրա նախագահ Սամվել Կարապետյանն է։

Ազգային ժողովն ապրիլի 7-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով կարգելվի կուսակցությունների դաշինքի անվան մեջ անձնանուններ կիրառել։

ԱԺ արտահերթ նիստին զուգահեռ՝ «Ուժեղ Հայաստանն» ակցիա էր իրականացրել խորհրդարանի դիմաց՝ իր բողոքը հայտնելով նախագծի դեմ։ 

Կուսակցությունում ավելի վաղ հայտարարել էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը պատրաստվում են այս նախագծի միջոցով «գողանալ» առաջիկա ընտրությունները։

Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժեր։ Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Միասնության թևեր» նախաձեռնությունը, Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) և այլ քաղաքական ուժեր հայտարարել էին ընտրություններին մասնակցելու մտադրության մասին:

 

Leave a Comment