Լիբանանին hասցվող hարվածները լուրջ uպառնալիք են ԱՄՆ-ի և Իրանի միջև hրադադարի համար. Գուտերեշ



Քաղաքականություն



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Լիբանանի տարածքին իսրայելական բանակի հարվածները սպառնում են ձախողել ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Գլխավոր քարտուղարը վճռականորեն դատապարտում է ապրիլի 8-ին Իսրայելի կողմից Լիբանանի տարածքին հասցված զանգվածային հարվածները, որոնք հանգեցրել են հարյուրավոր խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների զոհվելուն և վիրավորվելուն, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքների վնասմանը։ Գլխավոր քարտուղարը կտրականապես դատապարտում է խաղաղ բնակիչների զոհվելը և խորապես մտահոգված է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի աճող թվով։ 

Իրանի և Միացյալ Նահանգների միջև հրադադարի հայտարարման լույսի ներքո՝ Իսրայելի շարունակվող ռազմական գործողությունները Լիբանանում լուրջ սպառնալիք են ներկայացնում այդ հրադադարի և տարածաշրջանում կայուն ու համապարփակ խաղաղության հասնելու ջանքերի համար։ Գլխավոր քարտուղարը կրկին կոչ է անում բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները»,- նշված է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի գրավոր հայտարարության մեջ։



Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment