Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է կառավարության և համապատասխան կոմիտեի նիստերում քննարկել Երևանի տրանսպորտային ոլորտը կարգավորող օրենսդրական փոփոխությունները։ Դրանցով նախատեսվում են նոր կարգավորումներ, մասնավորապես՝ ապօրինի կայանման դեպքերում տրանսպորտային միջոցների քարշակման ծառայության արտապատվիրակման հնարավորություն։
Նա նաև տեղեկացրել է, որ կառավարության ֆինանսավորմամբ ձեռք բերվող 45 նոր տրոլեյբուսները, թեև որոշակի ուշացմամբ՝ Իրանում ստեղծված իրավիճակով պայմանավորված, Երևան կհասնեն մայիսի կեսերին։
Մանրամասները՝ տեսանյութում։