«Էն ժամանակ գործարաններ կային, մարդիկ լավ էին ապրում, որովհետև իրենց աշխատավարձով էին ապրում։ Հիմա ամեն ինչ թանկացել է, մարդ մի օր ունի, մի օր՝ չունի, պետք է աշխատանք լինի։ 35 տարի է առևտրով եմ զբաղվում, այսքան վատ չի եղել։ Ջահելներն էլ գնում են Երևան աշխատելու»,- նման կարծիք է արտահայտել Արթիկ քաղաքի բնակիչը՝ ներկայացնելով քաղաքում աշխատանքի և աշխատատեղեի խնդիրները։
Մանրամասն՝ տեսանյութում։