Նախագծերում, որոնց ժամկետները կրճատել ենք, ունենում ենք որակյալ կապալառուներ. Ավինյան

Նախագծերում, որոնց ժամկետները կրճատել ենք, ունենում ենք որակյալ կապալառուներ. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է կառուցապատման ծրագրերին՝ ընդգծելով, որ վերջին երկու տարիների փորձը ցույց է տալիս՝ բոլոր այն նախագծերը, որոնց ժամկետները կրճատել են, ունենում են որակյալ կապալառուներ։

«Այսինքն՝ որքան էլ տարօրինակ է, մենք պայման ենք դնում կառուցել կամ հիմնանորոգել ավելի սեղմ ժամկետում, և որքան ժամկետը սեղմ է դրվում, այնքան ոչ պարտաճանաչ կապալառուները չեն մոտենում հարցին»,– ասաց նա՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ պետք է անդրադառնալ քաղաքաշինական նորմերի որոշակի փոփոխություններին։ «Նույն Ալբերտ Ազարյանի դպրոցը ենթադրվում էր կառուցել 6 տարում, սակայն կկառուցվի 1,5 տարում»,– շեշտեց քաղաքապետը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment