Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կառավարության նիստում հայտնել է, որ վերջին չորս տարիների ընթացքում Երևանում ստեղծվել է մոտավորապես 60 հեկտար կանաչապատ տարածք։
«Վերջին 4 տարվա աշխատանքն ավելին է, քան նախորդող 22 տարիներինը՝ միասին վերցրած։ Երբ խոսում ենք, որ 60 հեկտարը շատ կարևոր թիվ է, պետք է հաշվի առնել, որ Դալմայի այգիները մոտավորապես 250 հեկտար են։ Իրականում սա քաղաքային միջավայրում էական փոփոխություն է բերելու»,- ասել է քաղաքապետը՝ հավելելով, որ փոփոխություններ են սպասվում նաև Հրազդանի կիրճի կանաչապատման ծրագրի շնորհիվ։
