Այսօրվա կառավարության նիստում քննարկվել է Հրազդանի կիրճում հանգստի գոտու կառուցման հարցը։ Նախագիծը ներկայացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նախագծով նախատեսվում է Հրազդանի կիրճում, Արաբկիր վարչական շրջանի տարածքում, կառուցել 3480 քմ մակերեսով բազմաֆունկցիոնալ հանգստի գոտի։
Նախատեսվում է, որ ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակում կկառուցվեն մանկական ու մարզական գոտիներ, բացօթյա կինոդիտման վայր, կիրականացվեն կանաչապատման աշխատանքներ, կտրվեն ճարտարապետական ու լանդշաֆտային ինքնատիպ լուծումներ: Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանը նշել է, որ նախագիծն արդեն պատրաստ է: