Վենսը կասկածում է, թե Իրանը ցանկանում էր, որ նա ներգրավվի բանակցություններում

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դեյ Վենսը կասկած է հայտնել այն պնդումների վերաբերյալ, որ Իրանը ցանկանում էր, որ ինքը ներգրավվի բանակցություններին։

«Չգիտեմ։ Ես կզարմանայի, եթե դա ճիշտ լիներ», – ասել է նա՝ պատասխանելով այս հարցի վերաբերյալ մեկնաբանություն տալու խնդրանքին՝ Բուդապեշտից մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում։

«Ես ուզում էի մասնակցել, քանի որ հավատում եմ, որ կարող եմ փոփոխություն մտցնել», – ասել է Վենսը՝ հավելելով, որ մինչ այժմ ամերիկյան կողմը բանակցություններում ներկայացրել են նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը և նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները։

«Բայց մենք կշարունակենք աշխատել որպես թիմ», – ընդգծել է փոխնախագահը։

Մարտի վերջին Axios-ը հաղորդել է, որ Վենսը կարող է դառնալ ամերիկյան կողմից գլխավոր բանակցողը։

Leave a Comment