Իրանին հասցվող հարվածները կվերսկսվեն, եթե համաձայնագրի պայմանները խախտվեն․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե համաձայնագիրը չկատարվի, Իրանի դեմ հարվածները կվերսկսվեն։ Նա այս մասին գրել է Truth Social հարթակում։

Թրամփը զգուշացրել է, որ եթե համաձայնագիրը խախտվի, ԱՄՆ-ն ավելի հզոր և լայնածավալ հարձակումներ կձեռնարկի։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է 14-օրյա ժամանակավոր հրադադարի մասին, սակայն Մերձավոր Արևելքում իրավիճակը մնում է չափազանց լարված։ Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանին՝ պնդելով, որ ինքը գործարքի մաս չէ, մինչդեռ Իրանն արդեն մեղադրում է ԱՄՆ-ին համաձայնագիրը խախտելու մեջ։

Leave a Comment