Ավստրալիան կոչ է անում ԱՄՆ-ի և Իրանի միջև կնքված հրադադարի համաձայնագիրը տարածել նաև Լիբանանի վրա, ասվում է արտաքին գործերի նախարար Փենի Վոնգի հայտարարության մեջ։
«Զինադադարը պետք է տարածվի Լիբանանի վրա, և թե՛ Իսրայելը, թե՛ «Հեզբոլլահը» պետք է պահպանեն այն։ Լիբանանում շարունակվող հակամարտությունը սպառնում է արդեն իսկ փխրուն զինադադարին, և աշխարհը կարիք ունի դրա պահպանման», – լրագրողներին ասել է Վոնգը։
Նա նաև ընդգծել է, որ Ավստրալիան «Մերձավոր Արևելքի խաղաղության բանակցությունների կողմ չէ», բայց Կանբերայի համար կարևոր է, որ «զինադադարը պահպանվի, և Հորմուզի նեղուցը բաց մնա»։
«Սա թույլ կտա Ավստրալիային և աշխարհին սպասել վառելիքի գների անկմանը առաջիկա շաբաթներին և ամիսներին», – հավելել է նա։