Սպիտակ տուն. Վենսը, Ուիթքոֆը և Քուշները կհանդիպեն իրանական պատվիրակության հետ Իսլամաբադում

ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը, հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը և ԱՄՆ նախագահի փեսան՝ ձեռնարկատեր Ջարեդ Քուշները, այս շաբաթավերջին կմեկնեն Իսլամաբադ՝ իրանական պատվիրակության հետ բանակցություններ վարելու համար։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը այս մասին հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ։

«Կարող եմ հայտարարել, որ նախագահն (Դոնալդ Թրամփը) իր բանակցային թիմը՝ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի, հատուկ բանագնաց Ուիթկոֆի և պարոն Քուշների գլխավորությամբ, այս շաբաթավերջին բանակցություններ վարելու համար ուղարկում է Իսլամաբադ», – ասել է նա։ «Այս բանակցությունների առաջին փուլը տեղի կունենա շաբաթ առավոտյան: Մենք անհամբեր սպասում ենք այդ անձնական հանդիպումներին», – հավելել է Լիվիտը։

Leave a Comment