
Հակաօդային պաշտպանության ուժերի աշխատանք է արձանագրվել Իրանի մի քանի քաղաքներում։ Այս մասին հայտնում է Mehr-ը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ ՀՕՊ համակարգերն աշխատում են Սպահանում, Քերմանում և Ռոբաթ Քարիմում։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին և նշել, որ երկու շաբաթով դադարեցնում է հարվածները, քանի որ Միացյալ Նահանգները «հասել և գերազանցել է իր բոլոր ռազմական նպատակները»։