
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ոչնչացրել է Իրանի հրթիռային արտադրության հնարավորությունները, և Թեհրանը այլևս չի կարող արտադրել առաջադեմ զենքեր։
«Մենք ավարտել ենք իրանական պաշտպանական արդյունաբերության լիակատար ոչնչացումը. դա մեր առաքելության կենտրոնական կետն էր։ Նրանք այլևս չեն կարող հրթիռներ արտադրել», — ասել է Հեգսեթը Վաշինգտոնում։
Հեգսեթը նաև նշել է, որ ԱՄՆ ուժերը մարտունակ են և կարող են վերսկսել գործողությունները ցանկացած պահի՝ անկախ նպատակներից։ «Մենք ոչ մի տեղ չենք գնում։ Մենք համոզվում ենք, որ Իրանը պահպանում է հրադադարը»,-ասել է նա։