Ադրբեջանում մեկ օրում չորս երկրաշարժ է գրանցվել – armeniatoday.am

Կասպից ծովում 24 ժամվա ընթացքում չորս երկրաշարժ է գրանցվել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության՝ երկրաշարժի հետևանքով վնասների կամ զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել։

Նշվում է, որ 3,5 մագնիտուդով ցնցումները տեղի են ունեցել 51 կմ խորության վրա։ Առաջին երկրաշարժը՝ 3,4 մագնիտուդով, զգացվել է Լենքարանում, Յարդիմլիում, Լերիկում, Աստարայում, Ջալիլաբադում և Նեֆթչալայում։

Այսօր ավելի վաղ տեղական լրատվամիջոցները հայտնել էին Կասպից ծովում տեղի ունեցած 5,6 և 4,3 մագնիտուդով երկրաշարժերի մասին։

Leave a Comment