Արման Սահակյանը և Արտեմ Ասատրյանն ազատ են արձակվել` մոտ 10 ժամ տևած հարցաքննությունից հետո

«Հրապարակ»-ի տեղեկություններով` քիչ առաջ Արման Սահակյանը և Արտեմ Ասատրյանը մոտ 10 ժամ տևած հարցաքննությունից հետո ազատ են արձակվել, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավ ու բացակայելու արգելք։

Այսօր առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեն բերման էր ենթարկել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանին, Հովիկ Աբրահամյանի նախկին խորհրդական Հայկ Դավթյանն ու 2 քաղաքացի։

Leave a Comment