Երկիրը տիեզերքի սևության մեջ. տիեզերագնացի տպավորությունները

Երկիրը տիեզերքի սևության մեջ. տիեզերագնացի տպավորությունները

«Արտեմիս 2» առաքելության տիեզերագնաց Քրիստինա Քոքն ասում է, որ Երկրից հեռանալն իրեն ստիպել է ավելի շատ գնահատել մեր մոլորակը: Ապրիլի 7-ին՝ Լուսնի շուրջ կատարած պատմական թռիչքից հետո, Քոքն ու իր անձնակազմը տեսակապով զրուցել են Միջազգային տիեզերական կայանում (ՄՏԿ/ISS) գտնվող գործընկերների հետ:

NASA-ի տիեզերագնաց Ջեսիկա Մեյերը հարցրել է, թե ինչպես է Քրիստինա Քոքն ընկալել Երկիրը Լուսնի ուղեծրի նոր տեսանկյունից։ Ի պատասխան՝ Քոքը նշել է. «Մենք կարոտում ենք ՄՏԿ-ն. այնտեղ տեսարանները հիանալի են, դու կարող ես տեսնել սեփական տունդ: Բայց Լուսնի շուրջ տեսարանն անիրական է. տիեզերական այդ սևության մեջ Երկիրը դառնում է է՛լ ավելի յուրահատուկ»:

«Արտեմիս 2»-ի բոլոր չորս անդամները՝ Քրիստինա Քոքը, Ռիդ Վայզմենը, Վիկտոր Գլովերը և Ջերեմի Հանսենը, մասնակցել են 15 րոպեանոց զրույցին: Հիշեցնենք, որ առաքելությունը մեկնարկել է ապրիլի 1-ին՝ Space Launch System (SLS) հրթիռով: Լուսնի շուրջ պտույտ կատարելուց հետո աստղագնացները Երկիր կվերադառնան ապրիլի 10-ին. նախատեսվում է վայրէջք կատարել օվկիանոսում՝ Սան Դիեգոյի ափերի մոտ

Գնահատեք հոդվածը

Leave a Comment