Քննարկվել են շրջակա միջավայրի ոլորտում երիտասարդներին հետաքրքրող թեմաներ

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Խորհուրդ X երիտասարդական նախաձեռնության անդամների հետ:

Քննարկվել են շրջակա միջավայրի ոլորտում երիտասարդներին հետաքրքրող և մտահոգող մի շարք կարևոր թեմաներ՝ նախարարության ընթացիկ գործունեությունից մինչև ոլորտային առաջնահերթ խնդիրներ։

Անդրադարձ է կատարվել թափոնների կառավարման համակարգի զարգացմանը, մթնոլորտային օդի որակի բարելավման ուղղությամբ իրականացվող քայլերին, բնապահպանական վերահսկողության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև COP17 համաժողովի կազմակերպչական գործընթացներին։

Նախարարը կարևորել է երիտասարդների ներգրավվածության ընդլայնումը և նրանց մասնակցության նոր ձևաչափերի ձևավորումը՝ համոզված լինելով, որ հենց նրանց ակտիվությունն ու նախաձեռնողականությունն են նպաստում ոլորտում որակական փոփոխությունների իրականացմանը։

«Գնահատում եմ երիտասարդների գիտակից վերաբերմունքը, բարձր հետաքրքրվածությունն ու պատասխանատվության զգացումը շրջակա միջավայրի խնդիրների նկատմամբ։ Նման հանդիպումները կարևոր են՝ վստահության, բաց երկխոսության և համատեղ լուծումների ձևավորման համար։
Մենք շարունակելու ենք աշխատել՝ ստեղծելով ավելի ընդգրկուն և մասնակցային հարթակներ՝ հանուն մեր երկրի բնապահպանական կայուն զարգացման։»- նշել է նախարարը։

Leave a Comment