![]()
«Հերթական ուժը պատճենում է մեր՝ արդեն իսկ ընթացքում եղած նախաձեռնությունները»:
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը՝ շարունակելով․
«Այս անգամ էլ տաքսու վարորդների աշխատանքային ստաժի վերաբերյալ են նույնը բանը անում:
Վերջին մի քանի ամիսներին տաքսու վարորդների հետ հանդիպումների ժամանակ մենք արդեն իսկ նրանց հայտնել ենք, որ նրանց կենսաթոշակի հարցը լուծելու ենք հետևյալ կերպ.
— Մինչև 1974թ. ծնվածների համար ստաժ հաշվարկել այն բոլոր ամիսները, որոնց ընթացքում նրանց վճարած տուրքը կգերազանցի նվազագույն աշխատավարձից վճարվող եկամտային հարկը:
— 1974թ. հետո ծնվածներին հնարավորություն տալ կամավոր միանալ կուտակային կենսաթոշակային համակարգին, որին կմասնակցի նաև պետությունը:
Օրենսդրական նախաձեռնությունները հենց հիմա գտնվում են մշակման մեջ»:
![]()
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ