Ավստրիա-Հայաստան բարեկամական խմբի անդամները ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը


 


ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ապրիլի 8-ին հանդիպել է Ավստրիայի Հանրապետության խորհրդարանի Ավստրիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Մարտինա ֆոն Քյունսբերգ-Սարրեի գլխավորած պատվիրակության հետ:


 


Ողջունելով հյուրերին՝ Սարգիս Խանդանյանն արժևորել է Հայաստան-Ավստրիա համագործակցությունը, միջխորհրդարանական հարաբերությունները:


 


Հանձնաժողովի նախագահը հյուրերի խնդրանքով անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին, խոսել Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին:


 


Ավստրիա-Հայաստան բարեկամական խմբի անդամները ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն ու ընդգծել այդ գործընթացին աջակցելու իրենց պատրաստակամությունը:


 


Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության խորացմանն առնչվող հարցեր:


 


Հյուրերը հետաքրքրվել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծով: Անդրադարձ է կատարվել առաջիկայում Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին:


 


 


Leave a Comment