Իրանը դադարեցրել է Հորմուզի նեղուցով նավագնացությունը՝ Լիբանանի վրա Իսրայելի հարձակումներից հետո, այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-իսրայելական ուժերը Իրանի հետ երկշաբաթյա հրադադար էին հաստատել, սակայն Իսրայելը հրաժարվել էր դադարեցնել Լիբանանին հարվածելը։ Հրադադարի հաստատումից հետո Իրանը բացել էր Հորմուզի նեղուցը նավագնացության համար։