«Դոմուսում» հրդեհը մարված է. ըստ աշխատակիցների՝ բռնկումը հոսանքից է եղել. Կամո Ցուցուլյան

«Դոմուսում» հրդեհը մարված է. տուժածներ չկան։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Իսակովի պողոտայում «Դոմուս» խանութ- սրահի հրդեհի վայրում լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳՆ փրկարար ծառայության պետ Կամո Ցուցուլյանը։

«Հրդեհի ժամանակ պայթյուն տեղի չի ունեցել, աշխատակիցների ասելով հրդեհն առաջացել է էլեկտրական հոսանքից։ Իրենք փորձել են իրենց միջոցներով հրդեհաշիջում իրականացնել, նոր զանգել են փրկարար ծառայություն։ Հրդեհի բռնկման որեւէ վարկած ես այս պահին չեմ կարող ասել, տեխնիկական և հակահրդեհային անվտանգության տեսչական մարմինը կգա, կսկսի հետաքննություն իրականացնել, որի արդյունքները կխնդրենք, կհրապարակեն։ Աշխատակիցներից մեկի խոսքով՝ պահեստային հատվածում հոսանքները գնացին-եկան ու հրդեհ բռնկվեց»,- նշեց ՓԾ պետը։

Ցուցուլյանի խոսքով, կրակն այս պահին մարված է, մեկուսացված է, իրականացվում են հետհրդեհաշիջման աշխատանքներ, այսինքն հովացման, ներսի մաքրման աշխատանքներ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին, ժամը 12:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» հիպերմարկետի պահեստային տարածքում: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր է մեկնել 17 մարտական հաշվարկ։ Հրդեհը մոտ 2 ժամ չէր հաջողվում մարել։

Leave a Comment