
Քաղաքագետ Հակոբ Բադալյան․
Հայաստանի ԱԳ նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 8-9-ը Հայաստանում է լինելու Ղազախստանի ԱԳ նախարարը, որին ուղեկցում է նաեւ այդ երկրի տրանսպորտի նախարարը:
Սա իհարկե հետաքրքիր տեղակատվություն է, մասնավորապես Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարման իրավունքի շուրջ Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունների ֆոնին:
Սակայն տեղեկությունն առավել ուշագրավ է նրանով, որ Ղազախստանի ԱԳ նախարարն ու տրանսպորտի նախարարը Հայաստան են գալիս ոչ այլ տեղից, քան՝ Ադրբեջանից: Նրանք Բաքվում էին եւ հանդիպել են Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ:
Չի մանրամասնված, թե ինչ հարցեր են քննարկվել այդ հանդիպմանը, բայց տրանսպորտի նախարարի առկայությունն ինքնին բավականին խոսուն է եւ ակնառու է դարձնում, որ օրակարգի հիմնական մասը վերաբերում է հաղորդուղիներին:
Մի քանի օր առաջ Ղազախստանը հայտարարել էր, թե Ռուսաստանի հետ չի քննարկում հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարման փոխանցման հարց: Ինչպես հայտնի է, Մոսկվան եւս հայտարարում է, որ չի քննարկում այդ հարցը:
Բայց, հարցն ըստ ամենայնի քննարկվում է Ղազախստան-Ադրբեջան-Հայաստան տիրույթում, այն վերածելով թերևս հայկական երկաթուղու «բերմուդյան եռանկյունու»: