Վաշինգտոնը անմիջապես 50% մաքսատուրք կսահմանի ԱՄՆ ներմուծվող ապրանքների վրա այն երկրների համար, որոնք զենք կմատակարարեն Իրանին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Իրանին ռազմական զենք մատակարարող ցանկացած երկիր անմիջապես կենթարկվի 50% մաքսատուրքի բոլոր ապրանքների համար։ Բացառություններ չկան», – գրել է Թրամփը իր TruthSocial սոցիալական ցանցում։