Իսրայելի նախկին վարչապետ և ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը հայտարարել է, որ այսօր հրապարակային մամուլի ասուլիս կհրավիրի՝ խոստանալով պատասխանել լրագրողների բոլոր հարցերին։
Լապիդն Իրանի հետ հրադադարը որակել է լիակատար ձախողում:
«Կառավարության կողմից իր պատերազմական նպատակներին հասնելու լիակատար ձախողման պատճառով ես այսօր ժամը 18:10-ին հատուկ մամուլի ասուլիս կհրավիրեմ։ Միջոցառումը բաց է մամուլի համար. լրագրողներին հնարավորություն կտրվի հարցեր տալ»,- գրել է Լապիդը սոցիալական ցանցերում։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը պաշտոնական հայտարարություն էր տարածել, որում հայտարարում էր Իսրայելի կողմից Իրանի հետ հրադադարի համաձայնագրին վերադառնալու մասին։