Եթե Քոչարյանը Մեղրին էր փոխանակում Ղարաբաղի հետ, ապա սրանք Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Արմավիրի մարզերն են փոխանակելո՞ւ. Հասմիկ Հակոբյանը




ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը Ֆեյսբուքի  իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել.


«Ուրեմն քիչ առաջ էն թույլիկների փոքրիկ խմբակը հերթական AI տեսանյութն է հրապարակել, բովանդակությունը թողնենք մի կողմ, բայց կա՛մ հատուկ, կա՛մ միամիտ Հայաստանից վերջում թողնում են մի փոքրիկ մաս և Ղարաբաղն ամբողջությամբ: 


Եթե Քոչարյանը Մեղրին էր փոխանակում Ղարաբաղի հետ, ապա սրանք Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Արմավիրի մարզերն են փոխանակելո՞ւ: 


Հազար ասեցինք, թարգե՛ք արհեստական բանականությունը, ձեր բանականությանը զոռ տվեք, կարողա սկզբի համար մի քիչ գլուխներդ ցավա, բայց կամաց-կամաց կսովորեք»:


 


 


Leave a Comment