ԵՄ-ն կոչ է արել Իսրայելին դադարեցնել Լիբանանի վրա հարձակումները

Եվրամիությունը կոչ է անում Իսրայելին դադարեցնել Լիբանանի վրա բոլոր հարձակումները՝ որպես հրադադարի մաս, հայտարարել է ԵՄ արտաքին ծառայության խոսնակ Անվար ալ-Անունին։

«Մեր դիրքորոշումը ի սկզբանե հստակ է եղել և չի փոխվի։ Մենք կոչ ենք անում Իսրայելին դադարեցնել իր գործողությունները Լիբանանում, հարգել Լիբանանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը», – ասել է նա Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ։

Leave a Comment