Փեզեշքիանը հաստատել է Իրանի մասնակցությունն Իսլամաբադում սպասվող բանակցություններին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հաստատել է Իրանի մասնակցությունը ԱՄՆ-ի հետ առաջիկա բանակցություններին, որոնք տեղի կունենան Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում:

«Նախագահ Փեզեշքիանը  շնորհակալություն է հայտնել Պակիստանի վարչապետին Շահբազ Շարիֆին և բարձր է գնահատել Պակիստանի ղեկավարության ջանքերը՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև ժամանակավոր հրադադարի հասնելու համար, ինչպես նաև իր բարեմաղթանքներն է փոխանցել Պակիստանի ժողովրդին։ Նա հաստատել է, որ Իրանը կմասնակցի Իսլամաբադում կայանալիք բանակցություններին», — ասվում է Պակիստանի վարչապետի գրասենյակի՝ X սոցիալական մեդիա հարթակում հրապարակված հայտարարությունում։

Իրանի պետական հեռուստատեսությունը հաղորդել է, որ Իսլամաբադում կայանալիք բանակցությունները լինելու են ուղիղ:

Բանակցությունների հիմքում լինելու է Իրանի ներկայացրած 10 կետից բաղկացած առաջարկը, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բնութագրել է որպես «աշխատանքային հիմք»:

Leave a Comment