Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ հեռախոսազրույցի ժամանակ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հաստատել է իր երկրի մասնակցությունը ԱՄՆ ներկայացուցիչների հետ այս շաբաթավերջին Իսլամաբադում նախատեսված բանակցություններին: Այս մասին հայտնել է Պակիստանի վարչապետի գրասենյակը:
«Նախագահ Փեզեշքիանը շնորհակալություն հայտնեց (Պակիստանի) վարչապետին և բարձր գնահատեց Պակիստանի ղեկավարության ջանքերը՝ Իրանի և Միացյալ Նահանգների միջև ժամանակավոր հրադադարի հասնելու համար, և իր լավագույն մաղթանքները փոխանցեց Պակիստանի ժողովրդին։ Նա հաստատեց, որ Իրանը կմասնակցի Իսլամաբադում կայանալիք բանակցություններին», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։