ԱՄՆ-ի հետ հրադադարը հաշվի է առնում Իրանի կողմից ուրվագծված սկզբունքները․ Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ կնքված հրադադարը հաշվի է առնում Թեհրանի կողմից ուրվագծված ընդհանուր սկզբունքները։

«Զինադադարը ձեռք բերվեց Իրանի ընդհանուր սկզբունքների ընդունման պայմաններում, սա մեր մեծ նահատակ (Ալի – խմբ.) Խամենեիի թափված արյան և մեր ժողովրդի մասնակցության արդյունքն էր։ Այսօրվանից սկսած մենք կշարունակենք միասնական լինել՝ թե՛ դիվանագիտության, թե՛ (երկրի – խմբ.) պաշտպանության տեսանկյունից», – գրել է Պեզեշքիանը սոցիալական ցանցերում։

Leave a Comment