
Առավոտյան ձերբակալել են ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին և մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների։
«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ: Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»,- Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են լրատվամիջոցներին։
Արման Սահակյանին մեղադրանք էր առաջադրվել 2020 թվականին։ Նա 2025 թվականի հունվարի 23-ին ձերբակալվել էր, սակայն դատարանը մերժել էր նրան կալանավորելու միջնորդությունը: Թեև քննիչը միջնորդել էր կալանավորել նրան, դատարանը որոշել էր կիրառել վարչական հսկողություն: