Իրաքի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտարարել է երկրի օդային տարածքի և օդանավակայանների բացման մասին՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարի ֆոնին։
«Այսօրվանից սկսած՝ օդային տարածքը և բոլոր օդանավակայանները կբացվեն», – ասվում է վարչության հայտարարության մեջ, որը մեջբերել է Իրաքի պետական լրատվական գործակալությունը՝ INA-ն։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանին հարվածները երկու շաբաթով դադարեցնելու իր համաձայնության մասին և վստահեցրել, որ հրադադարը փոխադարձ կլինի։ Հետագայում Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հայտարարել էր, որ Թեհրանը բանակցություններ կսկսի ԱՄՆ-ի հետ ուրբաթ՝ ապրիլի 10-ին, Պակիստանի Իսլամաբադ քաղաքում։