«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում երեկ կատարված փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ՔՊ-ականները, գրեթե առանց բացառության, ԱԺ ամբիոնին էին մոտենում «շպառգալկաներով» և թղթից էին կարդում իրենց ելույթները։ Մեր տեղեկություններով, ՔՊ-ական պատգամավորներին նախապես գրել տվել են իրենց տեքստերը, դերաբաշխում են արել, թե ով ինչ ելույթ պետք է ունենա, շատերը չեն հասցրել անգիր սերտել ելույթները կամ իրենց բառերով վերաշարադրել միտքը և որոշել են, որ ավելի ապահով է կարդալը։ 66 ձայն էր հարկավոր՝ նախագիծն անցկացնելու համար, և 2 անգամ ընդմիջում վերցրին, որ կոճակ սեղմողներին բերման ենթարկեն:
ՔՊ-ական 65 պատգամավորներից բացի, կողմ քվեարկեց նաև երբեմնի ընդդիմադիր Գեղամ Նազարյանը, որի քվեարկությունից րոպեներ առաջ մոտեցավ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը և, հավանաբար, հրահանգավորեց։ ՔՊ-ում թերևս մտավախություն ունեին, որ թիմում կարող են «տակից» դավաճանել իրենց` հաջորդ խորհրդարանից դուրս մնացողները, և չքվեարկել կողմ, ուստի ՔՊ-ի ռեզերվային խաղացողին էին ներգրավել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
The post Ընթերցանության ժամ ԱԺ-ում․ «Հրապարակ» appeared first on Yerevan Today.