Իրանի Անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ Թեհրանը հաղթել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունում

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է հաղթանակի և Միացյալ Նահանգների ու Իսրայելի «պատմական ու ջախջախիչ պարտության» մասին, հաղորդում է իրանական Press TV հեռուստաալիքը։

«Իրանը և դիմադրության շարժումը գրեթե ամբողջությամբ ոչնչացրել են ամերիկյան ռազմական մեքենան տարածաշրջանում», – Press TV-ն մեջբերում է հայտարարությունից մի հատված։

Հայտարարության մեջ նաև նշվում է «ավերիչ և խորը հարվածների մասին ենթակառուցվածքների և կարողությունների դեմ», որոնք «թշնամին կառուցել և տեղակայել է» տարածաշրջանում Իսլամական Հանրապետության դեմ պատերազմում տարիներ շարունակ։

Leave a Comment