Axios. ԱՄՆ-Իրան հրադադարը ուժի մեջ կմտնի Հորմուզի նեղուցի վերաբացումից հետո

ԱՄՆ-ն ակնկալում է, որ Իրանի հետ հրադադարը ուժի մեջ կմտնի Հորմուզի նեղուցի բացումից հետո, X-ում հայտնել է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը։

«Սպիտակ տան պաշտոնյան ասել է, որ հրադադարը ուժի մեջ կմտնի, երբ Իրանը բացի Հորմուզի նեղուցը», – գրել է նա։

Երեքշաբթի օրը ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ երկու շաբաթով կհետաձգի Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հնարավոր հարվածները, եթե Թեհրանը բացի Հորմուզի նեղուցը։

Leave a Comment