Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ երկկողմանի հրադադարը կտևի երկու շաբաթ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև երկկողմանի հրադադարը ուժի մեջ կմնա երկու շաբաթ։

Թրամփը Truth Social-ում նշել է, որ «համաձայն է երկու շաբաթով դադարեցնել Իրանի վրա ռմբակոծություններն ու հարձակումները»։

«Սա երկկողմանի հրադադար կլինի: Դրա պատճառն այն է, որ մենք արդեն հասել և գերազանցել ենք բոլոր ռազմական նպատակները և զգալի առաջընթաց ենք գրանցել Իրանի հետ երկարաժամկետ խաղաղության և Մերձավոր Արևելքում խաղաղության համար կոնկրետ համաձայնությունների հասնելու գործում»,- բացատրել է ԱՄՆ նախագահը։

Leave a Comment