Պակիստանը Թրամփից խնդրում է երկարաձգել Իրանի հետ համաձայնագրի կնքման ժամկետը

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը խնդրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին երկարաձգել Իրանի հետ համաձայնության հասնելու վերջնաժամկետը ևս երկու շաբաթով։ Այս մասին վարչապետը գրել է X-ի իր միկրոբլոգում:

«Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմը խաղաղ ճանապարհով լուծելու դիվանագիտական ​​ջանքերը կայուն առաջընթաց են գրանցում … և ունեն մոտ ապագայում զգալի արդյունքներ տալու ներուժ։ Որպեսզի դիվանագիտությունը կարողանա ընթանալ իր սեփական տեմպերով, ես անկեղծորեն խնդրում եմ նախագահ Թրամփին երկարաձգել (Իրանի հետ համաձայնության հասնելու) վերջնաժամկետը երկու շաբաթով», – գրել է Շարիֆը։

Նա նաև խնդրել է Իրանի իշխանություններին այս ժամանակահատվածում բացել Հորմուզի նեղուցը՝ «որպես բարի կամքի դրսևորում»։

Leave a Comment