Թափոնների թաղում ստորգետնյա պահեստարաններում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Վտանգավոր թափոնները կարող են տեղադրվել հիդրոերկրաբանորեն մեկուսացված ստորգետնյա աղահանքերում կամ պինդ ապարներում, ինչը կանխում է դրանց երկարաժամկետ շփումը կենսոլորտի հետ: Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

«Յուրաքանչյուր ստորգետնյա պահեստարան նախագծելիս պետք է իրականացվի անվտանգության պայմանների գնահատում և ազգային ու միջազգային օրենսդրության պահանջներին համապատասխանեցում։

Թափոնների հեռացման ընթացակարգը պետք է բացառի թափոնների և պահեստարանի նյութերի փոխազդեցությունը՝ օգտագործելով պաշտպանիչ տարաներ։

Նման եղանակով չի թույլատրվում պահել՝

  • հեղուկ և գազային թափոններ,
  • թունավոր գազեր արտանետող թափոններ,
  • պայթուցիկ և դյուրավառ թափոններ,
  • վարակիչ թափոններ։

Թափոնների արգելված տեսակները սահմանվում են լիցենզիայով։

Թափոնների հեռացման համար մշտական պահեստի ընտրության ժամանակ պետք է հաշվի առնել հետևյալ պայմանները՝

  • գործող կամ հնարավոր հանքարդյունաբերական տարածքից առանձնացված տարածքում տեղակայում,
  • ստորերկրյա ջրերից ցածր կամ ջրատար գոտիներից մեկուսացված շերտերում տեղակայում,
  • երկրաբանական կայուն և ոչ սեյսմիկ տարածքում տեղակայում»,- նշվում է գրառման մեջ։

Leave a Comment