Al Jazeera. Իրաքում հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է հինգ մարդ

Իրաքի հարավում բնակելի շենքի վրա հարվածի հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ, այդ թվում՝ կանայք։ Այս մասին հայտնել է «Al Jazeera»-ն՝ հղում անելով Իրաքի անվտանգության ծառայությունների աղբյուրին։

Նրանց տվյալներով՝ հարձակման ծագումը դեռևս պարզված չէ։

Ավելի վաղ «Reuters»-ը՝ հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Իրաքի հարավում գտնվող Բասրայի մոտ գտնվող Խոր ալ-Զուբայր քաղաքում բնակելի շենքի վրա ենթադրաբար Քուվեյթից արձակված հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է երեք և վիրավորվել հինգ մարդ։

Leave a Comment