Մադրիդի «Ռեալի» մարզիչ Ալվարո Արբելոան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ Մյունխենի «Բավարիայի» դեմ կայանալիք առաջին հանդիպումից առաջ կիսվել է իր սպասելիքներով:
«Մենք հասկանում ենք, թե ինչ լուրջ մարտահրավեր է իրենից ներկայացնում «Բավարիան»: Նրանք բացառիկ մրցաշրջան են անցկացնում և այս պահին, թերևս, Եվրոպայի ամենակայուն թիմն են։ Վենսան Կոմպանին հսկայական աշխատանք է կատարում այնտեղ: Սակայն վստահ եմ, որ «Սանտիագո Բեռնաբեուն» կրկին ականատես կլինի Չեմպիոնների լիգայի հերթական մեծագույն երեկոյին»:
Մենք նույնիսկ չենք դիտարկում պարտության սցենարը: Մեզ համար գոյություն ունի միայն մեկ տարբերակ՝ հաղթել «Բավարիային» և անցնել առաջ: «Ռեալում» ցանկացած պարտություն ցավոտ է ընդունվում, բայց մենք ժամանակ չունենք հիասթափվելու. մեր ողջ էներգիան և ուշադրությունը կենտրոնացած են վաղվա խաղի վրա»,– ասել է մարզիչը։