Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը թևավոր հրթիռներով հարվածել են ամերիկյան ռազմածովային ուժերի «Աբրահամ Լինքոլն» ավիակիր խմբին, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը։
ԻՀՊԿ-ի հայտարարության համաձայն՝ Հնդկական օվկիանոսում գտնվող «Աբրահամ Լինքոլն» ավիակիր խումբը ենթարկվել է հարվածի, որի ընթացքում կիրառվել են հեռահար թևավոր հրթիռներ։