ԱԺ հրատապ նիստին առաջին ընթերցմամբ ընդունվել է Ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Մեկնաբանելով սեփական նպատակները՝ ՔՊ-ական Կոնջորյան Հայկոն հայտարարել է, թե ուզում են օրենսդրությունը դարձնել ամբողջական, որպեսզի անձերից անդին՝ քաղաքական դառնան ընտրությունները. ՔՊ-ում ուզում են, որ կուսակցությունների, դաշինքի անվանումը չպարունակի անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անուններ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ կամ դրանց հոլովաձևեր։
Ուշագրավն աստեղ այն է, որ նման քայլի իշխանությունները գնում են Նիկոլի՝ Մոսկվա կատարած այցից անմիջապես հետո, և սա՝ մի դեպքում, երբ Պուտինը խնդրել էր թույլ տալ ռուսամետ ուժերին ընտրություններին ինքնադրսևորվել: Վստահ եղեք, որ եթե Սամվել Կարապետյանի ուժը չկոչվեր «Ուժեղ Հայաստան՝ Սամվել Կարապետյանի հետ», ապա հայկոները երբեք նման քայլի չէին դիմի:
Այստեղ, սակայն, ուշագրավ է մեկ այլ բան՝ Նիկոլի ռսպիությունը: Սրանով նա ՌԴ-ին մեսիջ է ուղարկում, որ մտադիր չէ հետ կանգնել իր սկզբնական նպատակից, որ թքած ունի ՌԴ ղեկավարության խնդրանքի վրա, որ եթե նույնիսկ Մոսկվան Երևանի վրա միջուկային ռումբ նետի, ինքը թուրք-արևմտյան բևեռին չի հիասթափեցնի: Այսինքն՝ թքած, թե ինչպիսին կլինեն հետևանքները պետության համար, կարևոր է, որ Նիկոլից չհիասթափվեն նրանք, ովքեր դարձել են նրա աթոռի գարանտները:
Մյուս կողմից՝ կա նաև օբյեկտիվ քաղաքական հաշվարկ. Սամվել Կարապետյանի քաղաքական ուժն ընդդիմության առաջատարն է, ուստի հիմնական թիրախը հիմա հենց նրանք են. նույն Քոչարյանից Նիկոլը ոչ միայն վտանգ չի զգում, այլև շատ առումներով այդ մարդը ՔՊ-ին ձեռնտու կերպար է. բա հո պատահական չէ, որ հենց «Արդշինբանկն» է վերջին 8 տարում բոլորից շատ Նիկոլի Կառավարութանը ֆինանսավորել…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: