
ՔՊ-ում զայրացած են Անդրանիկ Քոչարյանի՝ ապրիլի 6-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հնչեցրած՝ «իմ տղան շատ բարձրակարգ տղա է քո համեմատ… դու էլ նրա գիտելիքների չափ որ ունենայիր, դու էլ չէիր ծառայի» արտահայտությունը: Ավելին, ասում են՝ այս մասին է վկայում նաև Առողջապահության նախարար, ՔՊ ընտրական ցուցակի երրորդ համար Անահիտ Ավանեսյանի գրառումը. «Մեծ ցավ ապրեցի պարոն Անդրանիկ Քոչարյանի կողմից թույլ տված անզգույշ արտահայտության համար, և նորից պետք է ընդգծեմ՝ Հայոց բանակում ծառայում են մեր արժանավոր ու լուսավոր տղաները, ովքեր նախընտրում են իրենց պարտքը հայրենիքի առաջ տալ նաև մինչ իրենց ուսումնառությունը:
Բանակում ծառայելը պատիվ է և կյանքի մեծ դպրոց, որը այլ բանով չի փոխարինվի…»,- նշել էր Ավանեսյանը: Ըստ լուրերի՝ չնայած Քոչարյանի ներողությանը, թիմում նրա նկատմամբ վերաբերմունքը դժվար թե փոխվի: