
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից հայտնում են, որ ընտրության իրավունք ունեցող անձը կարող է ներկայացնել դիմում՝ ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ։
Դիմումների ընդունումը կմեկնարկի ընտրատեղամասերի ձևավորումից հետո՝ ապրիլի 23-ից։ Քաղաքացիները պետք է դիմումը ներկայացնեն լիազոր մարմին՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 12 օր առաջ մինչև ժամը 14:00-ը։ Վերջնաժամկետը մայիսի 26-ն է։
Դիմումները կարելի է ներկայացնել ինչպես էլեկտրոնային, այնպես էլ թղթային տարբերակով։ Էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները պետք է ունենան էլեկտրոնային թվային ստորագրություն։ Եթե դիմումը ներկայացվում է այլ անձի կողմից, անհրաժեշտ է նոտարական կարգով վավերացված լիազորագիր։
Ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավոր դուրս գալու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասերի ընտրողների ցուցակում ընդգրկելու գործընթացը որևէ կապ չունի հաշվառման հետ և այս գործընթացում հաշվառումը մնում է անփոփոխ։ Ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու, ըստ գտնվելու վայրի (նախընտրած վայրի մատչելի) ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու մասին դիմումի ձևը և կարգը սահմանում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով/Central Electoral Commission of Armenia-ը (ԿԸՀ 27.03.2025թ. թիվ 11-Ն որոշում):
Դիմումի օրինակելի ձևը՝ այստեղ