Արդարադատության նախարարությունը՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ սկսել է իրականացնել իրազեկումների շարք։ առաջին թեման կուսակցությունների մասնավոր ֆինանսավորումն է։ Iravaban.net-ը տեղեկանում է Արդարադատության նախարարությունից։
Կուսակցությունն իրավունք ունի ստանալու նվիրատվություն միայն ֆիզիկական անձից։ Արգելվում է ստանալ նվիրատվություն ցանկացած տեսակի իրավաբանական անձանցից, այդ թվում պոակներից, հոակներից, պետական կամ համայնքային մասնակցությամբ ընկերություններ։ ներից, օտարերկրյա իրավաբանական անձանցից և միջազգային կազմակերպություններից, պետական և համայնքային բյուջեներից և կամ արտաբյուջետային միջոցներից, բացառությամբ պետական ֆինանսավորման օտարերկրյա պետությունից, ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանցից, անանուն անձանցից։