ԲԴԽ-ն դատավոր Ռոման Սմբատյանի համար սահմանեց նվազեցված ծանրաբեռնվածություն՝ 25% տոկոսաչափով

Iravaban.net-ը Բարձրագույն դատական խորհրդի թիվ ԲԴԽ-31-Ո-29 որոշումը, որով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ռոման Սմբատյանին սահմանվել է բաշխվելիք գործերի առանձին տոկոսաչափ։

Որոշման հիմքերը և բովանդակությունը

Բարձրագույն դատական խորհուրդը որոշումը կայացրել է՝ քննարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ռոման Սմբատյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ գրությունը, նույն դատարանի նախագահի համաձայնությունը։

Որոշումը կայացվել է՝  ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի, 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն։

Որոշման բովանդակությունը և կիրառման ժամկետները

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ռոման Սմբատյանին բաշխվելիք գործերի համար, բացառությամբ մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթների, 2026 թվականի ապրիլի 7-ից հոկտեմբերի 7-ը ներառյալ՝ սահմանել 25% առանձին տոկոսաչափ:

Որոշման ուժի մեջ մտնելը

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, այսինքն՝ 2026 թվականի ապրիլի 7-ից։ Որոշումը ստորագրել է ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը։

Leave a Comment