
Մի քանի պայթյուններ են որոտացել Խարգ կղզում։ Mehr-ի հաղորդմամբ՝ հարվածները հասցրել են ԱՄՆ-ի և Իսրայելի զինված ուժերը: Լրատվամիջոցը չի հստակեցրել, թե հատկապես կղզու որ օբյեկտներն են հարձակման ենթարկվել, սակայն հայտնի է, որ կղզում է գտնվում Իրանի խոշորագույն նավթային տերմինալը:
Ավելի ուշ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ «եթե ամերիկյան ահաբեկչական բանակը հատի «կարմիր գծերը», պատասխանը դուրս կգա տարածաշրջանի սահմաններից»: