Կրակոցներ՝ Ստամբուլում Իսրայելի հյուպատոսարանի մոտ, կա երեք զոհ

Ստամբուլում Իսրայելի հյուպատոսարանի մոտ տեղի ունեցած կրակոցների միջադեպի հետևանքով զոհվել է երեք մարդ, իսկ երկու ոստիկան վիրավորվել է։ Լուրը հաղորդում է «Ռոյթերզ»-ը։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

AFP-ն գրել է, որ ներկայումս Իսրայելի որևէ դիվանագետ Թուրքիայի տարածքում չի գտնվում։

Թուրքիայի արդարադատության նախարարը հայտարարել է, որ կրակոցների միջադեպի վերաբերյալ կիրականացվի մանրակրկիտ հետաքննություն։

Leave a Comment