«Մինչև «Ֆ» տառը մենք պլաններ ունենք բոլոր ֆորսմաժորային իրավիճակների համար, բայց չեմ կարող բարձրաձայնել դրանց մասին։ Բոլոր հնարավոր դեպքերի համար ունենք լուծում։ Տեսնում եք, որ մեր թիմը համալրվում է պրոֆեսիոնալներով, որևէ մանր, միջին, մեծ արհեստական խնդիրներ չեն կարող խանգարել մեզ ուժեղ Հայաստան ունենալու նպատակին հասնելու համար։ Մենք շարունակելու ենք պայքարը»,- այս մասին ԱԺ շենքի դիմաց տեղի ունեցող «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների հրատապ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց կուսակցության խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։